Դիմում ենք ԱՄՆ-ին՝ պահաջելով տեր կանգնել մարդու իրավունքներին, ես չեմ կարողանում իմ մանդատը իրացնել.Արցախի ՄԻՊ

Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների դեսպանատների դիմաց բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Մասնավորապես, ԱՄՆ դեսպանատան դիմաց ակցիայի մասնակիցների ձեռքին կան անգլերենով պաստառներ. «Դադարեցնեք Ադրբեջանի ագրեսիան», «Պաշտպանել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները», «Արցախը ձեր կարիքն ունի, խոսեք հիմա», «Ճանաչեք Արցախը»: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարեց. «Արցեն 4-րդ օրն է, որ Ադրբեջանը փակել է Արցախի կյանքի ճանապարհը, երկու օր առաջ էլ դադարեցվել է գազամատակարարումը: Սա հանցագործություն է: Մենք երկու տարի դիմում ենք միջազգային հանրությանը եւ ասում, որ Ադրբեջանն Արցախում իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն: Ադրբեջանն իրականացնում է ցեղասպանական քաղաքականությունը: Եվ մենք տեսնում ենք, որ այսքանից հետո միջազգային հանրությունը փորձումյ է հավատալ Ադրբեջանի, այսպես կոչված, խոստումներին, թե իբր կարող է ապահովել Արցախում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը: Դա կեղծիք է ոտքից գլուխ: Այն, ինչ այսօր անում է Ադրբեջանը, այդ կեղխիքի իրական դրսեւորումն է: Այսօր հավաքվել ենք եւս մեկ անգամ դիմելու ԱՄՆ-ին որպես ժողովրդավարության, մարդու իրվունքների պաշտպանության օրակարգն առաջ մղող երկրի, պահանջում ենք տեր կանգնել մարդու իրավունքների պաշտպանության կարեւորաույն սկզբունքին: ԻՕնչպե/ս կարող եք պատկերացնել, որ մարդու իրավունքների պաշտպանը չկարողանա հասնել իր ժողովրդին, նրա իրվունքները պաշտպանելու համար: Ես հիմա այդ իրավիճակում եմ, ես չեմ կարողանում իրականացնել իմ մանդատը»,-հայտարարեց նա: Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, որ Ադրբեջանը որպես հանցագործ, պետք է պատժվի. «Եթե ԱՄՆ-ն ունի այդ պարտավորությունը նաեւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, որպես ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ, ռեալ քայլեր ձեռնարկելու, վերջ դնելու այս անպատժելիությանը: Սա չի կարող շարունակվել, սա կոնկրետ ցեղասպանություն է, որ իրականացվում է հայ ժողովրդի նկատմամբ»:

Լրահոս