Դիլիջանի քրեականի պետը ծեծի է ենթարկել 16-ամյա տղային․ Armlur.am

ArmLur.am-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ, կայքի պնդմամբ, Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկում 16-ամյա անչափահաս տղային: Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Գայթմազյանը մտնում է Հաղարծին հյուրանոցային համալիր եւ համար պատվիրում, մատուցողն ասում է, որ պատվիրված համարի դիմաց պետք է գումար վճարել, որից հետո սկսվում է քրեականի պետի ու աշխատակցի հետ գումարի շուրջ խոսակցություն, ինչից հետո էլ քրեականի պետը սկսում է հարվածներ հասցնել 16-ամյա մատուցողին: Այս դեպի առթիվ հարուցվել է քրեական վարույթ:

Լրահոս