Դարպասապահը գոլ է խփել սեփական կիսադաշտից (տեսանյութ)

Ֆուտբոլի Պորտուգալիայի երկրորդ լիգայի առաջնությունում գոլի հեղինակ է դարձել «Բենֆիկայի» երկրորդ թիմի դարպասապահ Սամուել Սուարեշը, որը «Տրոֆենշեի» հետ խաղում մրցակցի դարպասը գրավել է սեփական կիսադաշտից կատարած հարվածով։ Սակայն գրանցվել է ինքնագոլ, քանի որ գնդակը «Տրոֆենշեի» դարպասապահի մեջքից անդրադարձով է հայտնվել ցանցում։ «Բենֆիկա-2»-ն այդ խաղում հաղթել է 3:2 հաշվով։

Լրահոս