Դավիթ Բեկ համայնքում հայտնաբերված 120 մմ հրետանային արկը ոչնչացվել է

Դավիթ Բեկ համայնքում ականներով և չպայթած զինամթերքով աղտոտված ևս 11 052 մ² տարածք մարքվել և պաշտոնապես հանձնվել է օգտագործման։ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ այս տարվա դեկտեմբերի 7-ից 20-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում իրականացրել են պայթյունավտանգ առարկաներով աղտոտված տարածքի տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքներ։ Աշխատանքների ընթացքում հայտնաբերված 1 միավոր 120մմ հրետանային արկը ոչնչացվել է։ Դավիթ Բեկ բնակավայրի 11 052 մ² գյուղատնտեսական նշանակության տարածքը պաշտոնապես հանձնվել է Կապանի համայնքապետարանին օգտագործման։

Լրահոս