Դավաճանները պետք է իմանան, որ ժողովրդի ցասումը մի օր պայթելու է

Աշոտ Փաշինյանը ոչնչով չի ուզում տարբերվել իր թրքաբարո ընտանիքից: Երեկ, նա ցուցմունք է տվել 44-օրյա պատերազմում հայրենիքի համար իր կյանքը տված զինվորի սևազգեստ մոր դեմ` մեղադրելով նրան իրեն առևանգելու մեջ: Այսօր սպասվում է առերեսում` Աշոտ Փաշինյանի և ոստիկանների կողմից ձերբակալված տիկին Գայանեի միջև: Հետաքրքիր է, Աշոտը ի՞նչ խղճով պետք է նայի իր հոր պատճառով զոհված զինվորի ծնողի աչքերի մեջ և նրան մեղադրի իրեն առևանգելու մեջ, ի՞նչ է ասելու Աշոտը առերեսման ժամանակ: Միթե՞ Աշոտն էլ իր հոր ու մոր նման ամոթ չունի ու պատրաստվում է անգութ քայլ կատարել զոհվածի ծնողի հանդեպ: Սրանք իրենց ընտանիքով պետք է հանրային ճնշման տակ լինեն, սրանք միշտ պետք է իրենց ճնշված զգան: Դավաճանները պետք է իմանան, որ ժողովրդի ցասումը մի օր պայթելու է, արդարությունը վերականգնվելու է ու սրանք, իրենց ընտանիքով պատասխան են տալու մեր ազգին սգավոր դարձնելու ու ճնշած պահելու համար:

Լրահոս