Դավաճանները կրկին սարսափի մեջ են

Դավաճանները կրկին սարսափի մեջ են։ Ամեն անգամ, երբ կապիտուլյանտը պատրաստվում է զիջումների գնալ, կամ բանավոր պայմանավորվածությունները կատարելու ժամանակը մոտենում է, նա սկսում է թիրախավորել ընդդիմադիրներին ամեն կերպ փորձելով լռեցնել ճիշտը խոսացողներին: Դավաճանի կամակատարներն այսօր ապօրինի խուզարկել են ՀՅԴ անդամների բնակարաններն ու ձերբակալել նրանց առանց հիմնավոր ապացույցների և «խելքը գլխին» մեղադրանքների: Նիքո՜լ, դու մինչև հիմա չես հասկանում, որ քո և քո կամակատարների կողմից նման անօրինական գործելաոճով չեք կարողանալու լռեցնել որևէ մեկիս։ Ոչ մենք, ոչ էլ մեր գործընկերները չենք վախենում նմանօրինակ գործելաոճից։

Լրահոս