Դավաճանը մեր երկու հանրապետությունները կանգնեցրել է գոյություն ունենալ չունենալու խնդրի առջև

Դավաճանը մեր երկու հանրապետությունները կանգնեցրել է գոյություն ունենալ չունենալու խնդրի առջև: Մի կողմից ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառյալ Արցախը, իսկ մյուս կողմից էլ կասկածի տակ է դրել Հայաստանի գոյությունը: Այս չմարդը Հայաստանի սահմանները թողել է Ալիևի ողորմածությանը, այսինքն Ալիևը պետք է որոշի որտեղից ինչքան է առաջ գալիս: Հետաքրքիրն այն է, որ դավաճանն առանց ամաչելու հայտարարեց, որ Հայաստանը պետք է միջազգային ճանաչում ունենա: Նիկոլը ԱԺ-ում բացահայտեց, որ Ալիևին խոստումներ է տվել, և հասկացրեց, որ պատրաստվում է նոր զիջումների գնալ: Սա ամեն անգամ խոսելիս ցույց է տալիս իր հայատյացությունն ու թրքասիրությունը: Տպավորություն է, որ Նիկոլի տեքստերը գրում են Ադրբեջանում` Ալիևի թելադրանքով, որովհետև հնարավոր չէ լինել այսքան հայատյաց:

Լրահոս