Դավաճանը իր ողջ խմբավորումով հանդերձ ագրեսիվ հոգևարքի մեջ է

Շիզոֆրենիկների ամենամեծ շիզոֆրենիկին առանց դեղ խմացնելու հանել ուղարկել են Ազգային Ժողով։ Կապիտուլյանտը քիչ առաջ ԱԺ ամբիոնից կրկին հոխորտացել և մեղմ ասած ոչ ադեկվատ բաներ է դուրս տվել։ Նա կրկին գոյություն չունեցող, մտածածին բաներ է փորձում նետել տեղեկատվական դաշտ, որպեսզի գոնե մի փոքր շեղի հենց բուն հիմնական թեման։ Ինչպես արդեն տեղյակ ենք երբ ես դավաճանական շայկեն նեղն է ընկնում միանգամից հիշում է Սերժ Սարգսյանին և փորձում է Նախագահի անունը օգտագործելով իր դատարկ կռուտիտներին հանրային հնչեղություն ապահովել։ Թե բա Սերժ Սարգսյանը մարդ էր ուղարկում ինձ մոտ, որպեսզի իր համար «հարց լուծվի», նույնիսկ ժողովրդի լեզվով ասած «խաշած հավի ծիծաղը եկավ»։ Երևի թե պետք է հիշողությունը թարմացնող մի գրություն ուղարկել, որը կօգնի նիքոլին հիշեցնել, որ նա այնքան չկա որ իր մոտ մարդ ուղարկի Նախագահը։ Նիքոլը երևի մոռացել է, որ գռեհիկ կերպով ասում էր, որ իրեն ոչ մի բանակցային ժառանգություն անհրաժեշտ չէ, քանի-որ նա բանակցությունները սկսում է ՍԵՓԱԿԱՆ ԶՐՈՅԱԿԱՆ ԿԵՏԻՑ։ Իսկ հիմա նա բողոքում է, որ իր ունեցած ինֆորմացիան բավարար չէր։ Դավաճանը իր ողջ խմբավորումով հանդերձ ագրեսիվ հոգևարքի մեջ է, որն արդեն քանի օր է ակնհայտ երևում է և իր, և իր մանկլավիկների ոչ ադեկվատ վարքից ու ոչնչով չհիմնավորված կեղծ ինքնավստահությունից։ Կապիտուլյանտի էգոն և ինքնագնահատականն այնպիսի աննախադեպ տեմպով են բարձրանում, որ նա արդեն առանց ամաչելու հայտարարում է, որ եթե Եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ ապա Եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ։ Եթե առաջ նա պեռֆեկտ թիվիներով և ինչ-որ անհայտ ծագման հոմո էրեկտուսների միջոցով էր նման համեմատականներ անցկացնում, ապա հիմա դա անում է անձամբ և ԱԺ ամբիոնից, ինչը խոսում է իր պարտված «ծալապակաս» լինելու մասին։

Լրահոս