Դասալքության համար հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզները մարտի 15-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և Աշտարակի բաժին են տեղափոխել 29-ամյա Վարդան Հ.-ին, որը 2022 թ. հունիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Լրահոս