Դանակահարություն` Շերամի փողոցում

Մայիսի 24-ին, ժամը 04.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Շերամի փողոցից կտրած-ծակած վերքերով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխել 26-ամյա երիտասարդի: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ու քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածին վնասվածքը պատճառել են 18 և 26 տարեկան երկու երիտասարդ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 18-ամյա երիտասարդը նույն օրը Անդրանիկի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 25-ին 22-ամյա երիտասարդը ներկայացել է Մալաթիայի բաժին և խոստովանել, որ ինքն է դանակով խփել հիվանդանոց տեղափոխված երիտասարդին: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս