Գևորգ Պետրոսյանը հաղթել է դատարանում․ վերականգնվելու է համալսարանում իր աշխատանքում

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինա Տասչյանի նախագահության, բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հայցն ընդդեմ Երևանի պետական համալսարանի, հայտնում է «Հրապարակ»-ը։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Պետրոսյանը վերականգնվելու է համալսարանում իր աշխատանքում, բռնագանձվելու է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։ Բացի այդ, դատարանն իր վճռով անվավեր է ճանաչել Երևանի պետական համալսարանի ռեկտորի 2023-ի հունիսի 23-ի` Գևորգ Պետրոսյանի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու և աշխատանքից ազատելու մասին հրամանը։ Եթե պատասխանող կողմը մեկ ամսվա ընթացքում չբողոքարկի նշված վճիռը, ապա այն կմտնի օրինական ուժի մեջ։

Լրահոս