Գրետա Թունբերգը եւ 600 այլ բնապահպան ակտիվիստներ դատի են տվել Շվեդիային

Էկոակտիվիստ Գրետա Թունբերգը եւ Aurora երիտասարդական շարժման նրա համախոհները հայց են ներկայացրել ընդդեմ Շվեդիայի պետության։ Ըստ հայցվորների՝ այն չի բավարարում ներկայիս եւ ապագա սերունդների համար առողջ միջավայրի կայուն զարգացմանը նպաստող սահմանադրական պահանջը։ Մինչ իրենց բողոքը շրջանային դատարան ներկայացնելը, ավելի քան 600 բնապահպան ակտիվիստներ, որոնցից ամենաավագը 26 տարեկան է, երթով անցել են Ստոկհոլմով։ Թունբերգի ձեռքում եղել է ստվարաթղթե պաստառ, որի վրա գրված էր. «Հիմա մենք դատի ենք տալիս պետությանը»:

Լրահոս