«Գրել եմ մի բան, որը լավագույնս արտացոլում է իմ էությունը»․ Բրյունետը հայտնել է «Եվրատեսիլ 2023»-ում իր երգի վերնագիրն ու դրա թողարկման ամսաթիվը

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը հայտնել է, որ մրցութային իր երգը կոչվում է Future Lover։ Երգչուհին տեղեկացրել է նաեւ, թե երբ է այն ներկայացվելու հանրությանը։ «Գիտեմ, որ բոլորս շատ երկար ենք սպասել իմ երգի թողարկմանը, եւ այդ սպասմանը շատ շուտով վերջ կտրվի։ Այս ամբողջ ամիսների ընթացքում ես գրել եմ մի բան, որը լավագույնս արտացոլում է իմ էությունը՝ թե որպես արտիստ, թե որպես մարդ։ Հուսով եմ՝ այս երգը կդիպչի ձեր սրտերին, ինչպես որ իմ դեպքում է եղել։ Future Lover-ը կթողարկվի չորեքշաբթի օրը՝ մարտի 15-ին»,-ինստագրամյան իր էջում գրել է երգչուհին։ «Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի Մեծ Բրիտանիայում՝ Լիվերպուլ քաղաքում։ Մրցութային օրերն են՝ մայիսի 9-ը, 11-ը եւ 13-ը։ Բրյունետը ներկայանալու է երկրորդ կիսաեզրափակչին՝ մայիսի 11-ին։ Երգչուհու իրական անունը Էլեն Երեմյան է։ Նա երգել սկսել է 4 տարեկանից, իսկ ստեղծագործում է 15-ից: Իր բոլոր երգերի երաժշտության եւ բառերի հեղինակը հենց ինքն է: Երգչուհին Project 12 խմբի անդամ է։

Լրահոս