Գորիս-Տաթև ճանապարհին «Mitsubishi Pajero Io»-ն գլորվել է ձորը. Վարորդը հոսպիտալացվել է

Մայիսի 3-ին, ժամը 23։51-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սատանի կամուրջ» կոչվող տարածքում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 32-րդ կմ-ին «Mitsubishi Pajero Io» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 50 մ): Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, ով հոսպիտալացվել է Գորիս քաղաքի ԲԿ:

Լրահոս