Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին ավտոմեքենան մոտ 250 մետր գլորվել է ձորը. կա վիրավոր

Նոյեմբերի 25-ին` ժամը 21:35-ին, Արցախի ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Լիսագոր համայնքի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Նախնական տվյալներով` մեքենա է ընկել ձորը, անհրաժեշտ է փրկարարական օգնություն և բժշկական միջամտություն։ Դեպքի վայր մեկնած Շուշիի շրջանային ԱԻ և ոստիկանության բաժինների ծառայողները պարզել են, որ ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Կոտայքի մարզի Արզական գյուղի 36-ամյա բնակիչ Ս. Մովսիսյանը Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին իր կողմից շահագործվող «Սկանիա R 440» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլորվել ձորը։ ՃՏՊ հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` Ս.Մովսիսյանի առողջական վիճակը բավարար է։

Լրահոս