Գորիս-Սիսիան ճանապարհին «BMW»-ն մոտ 50 մետր գլորվել է ձորը․ վարորդը մահացել է

Մարտի 5-ին, ժամը 23:22-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար։ ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվել մոտակա ձորը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Գորիս քաղաքի ԲԿ, սակայն վերջինս ճանապարհին մահացել է։ Փրկարարներն աշխատանքներ չեն իրականացրել։

Լրահոս