Գորիս-Սիսիան հատվածում և Սարավանի լեռնանցքում խիտ մառախուղ է. տեսանելիությունը՝ 10-40 մետր

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Արտաշավանի ավտոճանապարհին, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-40 մետր։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Սիսիանի, Մեղրիի, Սպիտակի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Լրահոս