Գնել Սանոսյանը Սյունիքի Շուռնուխ, Բարձրավան և Որոտան բնակավայրերում ծանոթացել է առկա խնդիրներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում Սյունիքի մարզպետի և համայնքապետի ուղեկցությամբ այցելել է Շուռնուխ, Բարձրավան և Որոտան բնակավայրեր։ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակներում քննարկվել են համայնքներում իրականացված ծրագրերը, առաջիկայում սպասվող ծրագրերն ու առկա խնդիրները։ Նախարարը զրուցել է բնակիչների հետ, լսել նրանց մտահոգող հարցեր, ծանոթացել խնդիրներին։

Լրահոս