Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը երկկողմանի փակ է, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Մարտի 20-ին՝ ժամը 12։45-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել անվաշղթաներ)․ այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար», - նշված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է նաև, որ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։

Լրահոս