Գյումրիում Jeep Grand Cherokee մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել

Ապրիլի 28-ին, ժամը 21:23-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մովսես Խորենացու փողոցում՝ «Ջավախք» խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մովսես Խորենացու փողոցի թիվ 25/2 հասցեի մոտակայքում «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել այն և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Լրահոս