Գյումրիում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերել ձիու նկատմամբ․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Նոյեմբերի 6-ին սոցիալական ցանցում «Գյումրի քաղաքում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր ձիու նկատմամբ՝ շահագործելով բաց վերքերով» վերտառությամբ գրառում էր եղել։ «Ոստիկանությունն իրականացրել է ստուգողական գործողություններ և հրապարակման հիման վրա ոստիկանության Կումայրիի բաժնում կազմված փաստաթղթերը ուղարկվել է նախաքննական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Նոյեմբերի 7-ին փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ», - ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Լրահոս