Գլխավոր դատախազն ԱԺ–ում զբաղված էր մանիպուլյացիաներով․ Խաչատուրովի որդու ընկերոջ պաշտպան

Եկեք մեկընդմիշտ մոռանանք զորամաս հասկացողությունը, դա անշարժ գույք է, որը 1990-ական թվականներից երբևէ որպես զորամաս չի ծառայել։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորի Խաչատուրովի ընկերոջ՝ Էդգար Արշակյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։ «ՀՀ-ում ՊՆ-ին հատկացված բոլոր զորամասերը, ենթակառուցվածքները հատուկ նշանակության հողամասի տակ են ընգրկված եղել, դրանք իրավական հիմք են ստացել 2005թ-ին, դրանից հետո դրանք որպես զորամաս երբևէ առկա չեն եղել։ Ինչ վերաբերում է նրան, որ դրանք անօտարելի տարածքներ են եղել, թե ոչ, դրա պատասխանատուն երբևէ չի կարող հանդիսանալ Էդգար Արշակյանը, որովհետև տվյալ տարածքների օտարելիությոան պայմանը օրենքը նախատեսում է։ Դրանք անօտարելի տարածքներ չեն, օտարելի են, բայց որոշակի իրավական հիմքերի պայմաններում»,- ասաց Պողոսյանը։ Պաշտպանը նշեց նաև, որ 18 միլիոն դրամ գրավ վերցնելը ևս իրականությանը չհամապատսխանող տեղեկություն է։ «Գլխավոր դատախազն Ազգային ժողովում ուղղակի զբաղված էր մանիպուլյացիաներով, որովհետեւ տվյալ գույքի համար երբևիցե 18 միլիոն դրամ գումար չի վերցվել: 2016-ի օգոստոսի 12-ին Խաչատուրովը ձեռք է բերել բնակարան Վանաձորում, այդ ժամանակ կքնվել է հիփոթեքային պայմանագիր, որի պայմանաններում միայն այդ բնակարանը գրավադրելու համար Խաչատուրովին տրամադրվել է 18 միլիոն 484 հազար դրամի վարկային գիծ: Որոշ ժամանակ անց բանկը Խաչատուրովին խնդրել է ներկայացնել լրացուցիչ գրավ, նա էլ իր ընկերոջը՝ Էդգար Արշակյանին, խնդրել է լրացուցիչ գումարով օգնել։ Քանի որ Արշակյանն այդ տարածքը չի օգտագործել, որպես լրացուցիչ գրավ դա դրվել է բանկում, սակայն վարկային գիծը ոչ մի դրամով չի ավելացել»,- ասաց նա։: Փաստաբանը շեշտեց, որ Էդգար Արշակյանին մեղսագրվում է մի արարք, որն օբյեկտիվ իրականությունում գոյություն չունի։ «Ասում են՝ Գրիգոր Խաչատուրովն է իրականում այդ տարածքը ձեռք բերել, որի համար որևէ փաստական հիմք չկա, և Էդգար Արշակյանը հանդիսացել է այսպես ասած՝ քողարկված անձ՝ Խաչատուրովի գործարքը թաքցնելու համար»,- նշեց Միհրան Պողոսյանը: Ըստ նրա՝ խտրական վերաբերմունք կա Խաչատուրովի նկատմամբ, ինչը պայմանավորված է նրա անձով․ «Այսինքն՝ խնդիրը ոչ թե գործարքն ու ենթադրյալ քողարկումն է, այլ կոնկրետ նրա անձն է, որ ամեն կերպ ցանկանում են կալանքի հասնել, ինչը համոզված եմ, որ դատարանը թույլ չի տա այս պարագայում»:

Լրահոս