Գերմանիայում  ձերբակալել են դավադիրների հետ կապ ունեցող ԱԳհ կուսակցության նախկին պատգամավորին․ Welt

Գերմանիայում ձերբակալվել է բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳհ) կուսակցության նախկին պատգամավորը, որը դավադիրների բացահայտված խմբի կողմից երկրում ծրագրված իշխանության զավթումից հետո պետք է դառնար արդարադատության նախարար, հայտնում է Welt-ը եւ Zeit-ը։ «Խուզարկված օբյեկտների թվում են եղել նաեւ ԱԳհ-ից Բունդեսթագի նախկին պատգամավոր Բիրգիթ Մալզակ-Վինքեմանի բնակելի տարածքները: Welt-ի թղթակիցները նկատել են, թե ինչպես է հատուկ նշանակության ջոկատը առավոտյան 6-ի սահմաններում մեքենայով մոտեցել Բեռլինի Վանզե բնակելի թաղամասի թաունհաուսին եւ հարվածելով կոտրել մուտքի դուռը: Մալզակ-Վինկեմանը ձերբակալվել է եւ տեղափոխվել Քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության պահակախմբի ուղեկցությամբ: Մեկ այլ հրատարակության՝ Zeit-ի լրագրողական հետաքննության համաձայն՝ նոր կառավարությունում Մալզակ-Վինկեմանը արդարադատության նախարարի պաշտոնը պետք է ստանձներ։ Մալզակ-Վինկեմանը գերմանացի իրավաբան է, դատավոր եւ «Այլընտրանք Գերմանիայի համար»-ի քաղաքական գործիչ: 2017-2021 թվականներին նա Գերմանիայի 19-րդ գումարման Բունդեսթագի պատգամավոր էր։

Լրահոս