Գետափ-Մարտունի ավտոճանապարհի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը. կան տուժածներ

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 5-ին, ժամը 16։16-ին ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են  ՀՀ ԱԻն-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 1954 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և գլորվել մոտակա ձորը (մոտ 20 մետր)։ Վարորդը և ուղևոր Լ․ Ջ․-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի  ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, իսկ ավտոմեքենան ուղղելու և ճանապարհի երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Լրահոս