Գեղարքունիքի Նորակերտ գյուղի մոտ ավտովթար է տեղի ունեցել

Նոյեմբերի 4-ին, ժամը 17։43-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորակերտ գյուղի ցուցանակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և զոհեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» և «VAZ-2101» մակնիշների ավտոմեքենաները: Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և մեկ տուժած:

Լրահոս