Գայանե Փայտյանի հոգեհանգիստը կկայանա վաղը

Հայտնի լրագրող, հաղորդավար, դասախոս Գայանե Փայտյանի հոգեհանգիստը կկայանա հոկտեմբերի 28-ին, «Մատուռ» սգո սրահում: Գայանե Փայտյանի քույրը՝ Մարիաննա Փայտյանը տեղեկացնում է. «Սիրելի ընկերներ, Ցավոք, այս անգամ հրաշք չեղավ, քույրս` հենարանս, թիկունքս, երկրորդ մայրս հեռացավ երկրային կյանքից: Քրոջս հոգեհանգիստը կկայանա վաղը` հոկտեմբերի 28-ին, «Մատուռ» սգո սրահում` 17:00-20:00: Հասցե` Ֆուչիկի 27/34 (Մալայան կլինիկայի դիմաց): Հուղարկավորությունը հոկտեմբերի 29-ին է` ժամը 14:00-ին` նույն վայրից»։

Լրահոս