Գայանե Հակոբյանն ընդունե՞լ է մեղադրանքը. փաստաբանները ոչ հերքում, ոչ հաստատում են

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկի՝ Գայանե Հակոբյանի փաստաբանները ոչ հերքում, ոչ էլ հաստատում են, որ Գայանե Հակոբյանը, գուցե, ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։ «Միգուցե, ձեր ենթադրությունները ճիշտ են, բայց դա մենք չենք ասել»,- ի պատասխան լրագրողի դիտարկմանը՝ ասաց փաստաբան Գեորգի Մելիքյանը։ Դատարանն այսօր որոշել է նիստն անցկացնել դռնփակ. փաստաբանները չեն պարզաբանում՝ ինչու նման որոշում կայացվեց։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Գայանե Հակոբյանի փաստաբաններն այլևս չեն պաշտպանի նրա շահերը. որոշումը կայացրել է Գայանե Հակոբյանը։

Լրահոս