Գայանե Հակոբյանը կարող է դատապարտվել 4-8 տարի ազատազրկման. Պաշտպան

Եթե դատարանը բավարարի 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանավորման միջնորդությունը, ապա ենթադրվում է 4-8 տարվա ազատազրկման պատասխանատվություն, Աշոտ Փաշինյանին «առևանգելու» գործով մեղադրվող Գայանե Հակոբյանի դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը։ «Յուրաքանչյուր դատավոր անաչառ արբիտր է, բայց շատ դեպքերում տեսնում ենք, որ դատավորներն անմասն են մնում միջնորդության քննարկման ժամանակ, կողմերը ներկայացնում են իրենց փաստարկներն ու հակափաստարկները, դատավորն ընդամենը լսում է։ Այս դեպքում նախագահող դատավորը մանրամասն և խորությամբ հարցեր տվեց թե՛ պաշտպանական կողմին, թե՛ դատախազին։ Մեզ մոտ այն տպավորույթունը ստեղծվեց, որ իրականում մանրամասն ծանոթացել է և՛ միջնորդությանը, և՛ հիմնավորումներին։ Կարող եմ ասել, որ օբյեկտիվ միջնորդության քննություն է ընթանում։ Դատավորի անաչառության հետ կապված որևէ բան հայտնել չեմ կարող, որովհետև այդպիսիք չկան», - ասաց Հովհաննիսյանը։

Լրահոս