Բրունու Ֆերնանդեշ․ Հիմա այն ամիսը չէ, երբ ֆուտբոլիստները ցանկանում են մեկնել աշխարհի առաջնության

Պորտուգալիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը դժգոհել է, որ աշխարհի առաջնությունն անցկացվում է նոյեմբեր-դեկտեմբերին։ Աշխարհի առաջնությունն առաջին անգամ է անցկացվելու այս ամիսներին Քաթարում շատ շոգ ամռան պատճառով։ «Տարօրինակ զգացողություն է։ Ակումբային մրցաշրջանի ամենաթեժ պահին դադար վերնելը սխալ է։ Հիմա այն ամիսը չէ, երբ ֆուտբոլիստները ցանկանում են մեկնել աշխարհի առաջնության։ Կարծում եմ՝ երկրպագուների համար էլ ամենահարմար ժամանկը չէ։ Մեծահասակներն աշխատում են, երեխաները սովորում են, շատերը պարզապես չեն կարողանա հետեւել խաղերին»,- Ֆերնանդեշի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։ Նոյեմբերի 20-ին մեկնարկելիք աշխարհի առաջնության խմբային փուլում Պորտուգալիայի հավաքականի մրցակիցները կլինեն Գանայի, Ուրուգվայի եւ Հարավային Կորեայի հավաքականները։

Լրահոս