Բուդապեշտը կրկին Ադրբեջանին անվանել է «շատ կարեւոր ռազմավարական գործընկեր»  

Ադրբեջանի Հանրապետությունը Հունգարիայի շատ կարեւոր ռազմավարական գործընկերն է։ Այս մասին Twitter-ում գրել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը։ «Բուդապեշտ կատարած պաշտոնական այցի ժամանակ ես եւս մեկ անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ասացի, որ Եվրոպայում էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիան այժմ շատ կարեւոր է, եւ Ադրբեջանը մեծ դեր ունի այս հարցում», - գրել է Նովակը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով գտնվում է Հունգարիայում։ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շրջափակել է Լեռնային Ղարաբաղը։ 120 հազար մարդ զրկված է սննդամթերքի եւ դեղորայքի մատակարարումներից։ Սակայն եվրոպական երկրները, երկակի ստանդարտների վատագույն ավանդույթների համաձայն, Ադրբեջանին գովաբանում են գազի համար։

Լրահոս