Բոլոր ցուցիչները ցույց են տալիս, որ վերջը մոտ է, պարզապես պետք է պատասխանենք՝ Փաշինյանի՞ վերջն է մոտ, թե՞ Հայաստանի. Մամիջանյան

Ընդդիմությունը որևէ ճանապարհային քարտեզ ճշգրտելու խնդիր չունի. ինձ համար պատասխանն ակնհայտ է՝ փողոցային շարժում, փողոցի ճնշման ներքո իմպիչմենթի գործընթացի իրականացում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Ես այլ օրակարգ և այլ տրամաբանություն չեմ հասականում։ Մենք պարտավոր ենք անել ամեն ինչ՝ ապահովելու լայն հասարակության կոնսոլիդացիա։ Այստեղ արդեն խնդիրն այն չէ՝ սիրո՞ւմ ես Հայկին, Իշխանին, Գեղամին, Շարմազանովին, թե՞ չես սիրում։ Այստեղ մի պարզ խնդիր է՝ հայրենիք, պետություն ունենալ ուզո՞ւմ ես, թե՞ չես ուզում։ Եթե ուզում ես, ապա դրա միակ տարբերակը Փաշինյանին հեռացնել է։ Բոլոր ցուցիչները ցույց են տալիս, որ վերջը մոտ է, պարզապես մենք պետք է պատասխանենք՝ Փաշինյանի՞ վերջն է մոտ, թե՞ Հայաստանի Հանրապետության»,-ասաց Հայկ Մամիջանյանը։

Լրահոս