Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի արտաքին գործերի նախարարի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։ Նա ընդգծել է հաղորդակցությունների ուղիները բաց պահելու անհրաժեշտությունը, տեղեկացրել է պետդեպարտամենտը։ «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի Պետխորհրդի անդամ եւ արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։ Պետքարտուղարը քննարկել է հաղորդակցության ուղիները բաց պահելու եւ ամերիկա-չինական հարաբերությունները պատասխանատու ձեւով կառավարելու անհրաժեշտությունը»,- նշվել է պետդեպարտամենտի հայտարարությունում։ Նաեւ նշվել է, որ քննարկվել են Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում եւ դրա ազդեցությունը գլոբալ անվտանգության եւ տնտեսական կայունության վրա։ Բլինքենն ուշադրություն է հրավիրել Հայիթիում հումանիտար եւ անվտանգային ոլորտներում իրավիճակի վատթարացման վրա, ինչպես նաեւ նշել է հետագա համակարգված գործողությունների անհրաժեշտության մասին՝ աջակցելու համար Հայիթիի ժողովրդին։

Լրահոս