Բժիշկները հայտնել են Բեռլուսկոնիի վիճակի մասին

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով երեք շաբաթ է, ինչ գտնվում է Միլանի San Raffaele հիվանդանոցում՝ քրոնիկ լեյկեմիայի հետ կապված թոքերի վարակի պատճառով, կայուն է, նա լավ է արձագանքում ընթացիկ բուժմանը, չորեքշաբթի հայտնել են քաղաքական գործչին բուժող բժիշկները: Իտալիայի քաղաքականության պատրիարքը հոսպիտալացվել է ապրիլի 5-ին։ Ավելի ուշ բժիշկներն առաջին անգամ հայտնեցին, որ 86-ամյա քաղաքական գործիչը տառապում է լեյկեմիայով։ Ապրիլի 17-ին հայտնի դարձավ, որ Բեռլուսկոնիի վիճակի կայունացումը հնարավորություն է տվել նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել հիվանդասենյակ։ Բեռլուսկոնիի 33-ամյա ընկերուհին՝ Մարտա Ֆաշինան, ում հետ անցած տարվա մարտին «խորհրդանշական հարսանիք» էին կազմակերպել, հիվանդանոցում մշտապես գտնվում է Բեռլուսկոնիի կողքին։

Լրահոս