Բժիշկները ենթադրաբար Միխեիլ Սաակաշվիլու մոտ տուբերկուլոզ եւ դեմենցիա են ախտորոշել. փաստաբան

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու մոտ բժիշկները ենթադրաբար տուբերկուլոզ եւ դեմենցիա են ախտորոշել։ Երեքշաբթի վրացական «Ինտերպրեսնյուզ» գործակալությանն այս մասին ասել է փաստաբան Շալվա Խաչապուրիդզեն։ «Խոսքը բժիշկների ենթադրական ախտորոշումների մասին է եւ դրանք դեռ վերջնական չեն, դա միայն ենթադրություն է, ինչպես նաեւ Միխեիլ Սաակաշվիլու 34 հնարավոր հիվանդությունները»- ասել է փաստաբանը։ Սաակաշվիլին գաղտնի Վրաստան է ժամանել անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին։ Նույն թվականի հոկտեմբերի 1-ին նա ձերբակալվել է Թբիլիսիում, որից հետո տեղափոխել է Ռուսթավի քաղաքի բանտ, որտեղ հացադուլ է հայտարարել։ Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում։ Ձերբակալությունը նա համարում է անօրինական, իսկ իրեն առաջադրված մեղադրանքը՝ կեղծ։

Լրահոս