Բեռլուսկոնին արյան լուրջ հիվանդություն ունի

«Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին նախօրեին տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք, նա արյան լուրջ հիվանդություն ունի, տեղեկացրել է Corriere della Sera թերթը։ «Այդ հիվանդությունն է դարձել նրա նախորդ հոսպիտալացման պատճառը. սա ոչ միայն պլանային բուժզննում է, այլեւ անհրաժեշտ բուժում։ Նրան տանջող ցավերը եւ վերջին օրերին առաջացած թոքաբորբն իրականում բարդություններ են, որոնք կարող են առաջանալ արդեն թուլացած օրգանիզմում»,- նշվել է Միլանի պարբերականի հրապարակման մեջ։ «Ռոյթըր» գործակալության աղբյուրի տվյալներով՝ քաղաքական գործչին ախտորոշել են լեյկեմիա։

Լրահոս