Բեռլինում ավտոմեքենան հարվածել է Բրանդենբուրգյան դարպասներին

Բեռլինում մեծ արագությամբ սլացող ավտոմեքենան հարվածել է քաղաքի խորհրդանիշի՝ Բրանդենբուրգյան դարպասների սյուներից մեկին, վարորդը մահացել է։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Բեռլինի ոստիկանությունը։ «Նախնական տվյալներով՝ ուրիշ տուժողներ չկան»,- նշել են իրավապահ մարմիններում։ Միջադեպը տեղի է ունեցել կիրակի, կեսգիշերին մոտ։ Պատահածի հանգամանքները պարզվում են։ Թե որքանով են վնասվել դարպասները՝ առայժմ չի տեղեկացվում։

Լրահոս