Բենեդիկտոս XVI-ին հրաժեշտի առաջին օրը Վատիկան է այցելել 65 հազար մարդ

Մոտ 65 հազար մարդ այցելել է Սուրբ Պետրոսի տաճար՝ հրաժեշտ տալու Հռոմի պատվավոր Բենեդիկտոս 16-րդ պապին, ով մահացել է դեկտեմբերի 31-ին։ Հրաժեշտի արարողության առաջին օրվա տվյալները հայտնել է Վատիկանի ժանդարմերիան։ Ի սկզբանե Վատիկանի իշխանությունները ակնկալում էին օրական մոտ 30-40 հազար այցելու։ Հանգուցյալի մարմինը կաթոլիկ աշխարհի գլխավոր տաճարում կլինի մինչև հինգշաբթի, այդ օրն էլ նախատեսված է հուղարկավորությունը։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հաստատել է, որ Բենեդիկտոս 16-րդը կհուարկավորվի իր նախորդի՝ Հովհաննես Պողոս II-ի (1920-2005) սկզբնական գերեզմանում՝ տաճարի խորանի տակ գտնվող դամբարանում։ Հովհաննես Պողոս II-ի սրբի աստիճանի բարձրացումից հետո նրա աճյունը տեղափոխվել է տաճարի վերին հատված։

Լրահոս