Բենեդիկտոս 16-րդի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 5-ին

Վատիկանում 96 տարեկանում մահացած Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս XVI-ի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 5-ին, արարողությունը կղեկավարի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին։ «Հինգշաբթի օրը՝ հունվարի 5-ին, առավոտյան ժամը 9:30-ին (Երևանի ժամանակով 12:30-ին) հուղարկավորությունը տեղի կունենա Սուրբ Պետրոսի հրապարակում, որի կարգը կմատուցի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը»,- ճեպազրույցում ասել է Վատիկանի ներկայացուցիչը:

Լրահոս