Բելառուսում արգելվել է աջ ձեռքը բարձրացնելով «Ժիվե Բելառուս» բղավելը․ այն դասել են նացիստական խորհրդանիշների շարքին

Բելառուսի ՆԳՆ-ն «Ժիվե Բելառուս» («Կեցցե՛ Բելառուսը») արտահայտությունը, որն ուղեկցվում է պարզած ափով աջ ձեռքի բարձրացմամբ, դասել է նացիստական խորհրդանիշների շարքին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ազգային իրավական պորտալում։ Այդ շարքում ներառված է նաեւ «կոլաբորացիոնիստական ողջույնը»։ Փաստաթղթում չի նշվում, թե արդյոք «Ժիվե Բելառուս» արտահայտությունը նացիստական է համարվում առանց ձեռքի բարձրացման, որն օգտագործում են Բելառուսի ընդդիմության ներկայացուցիչները։

Լրահոս