Բաքվում հակաիրանական ակցիա է անցկացվել

«Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Բաքվում Իրանի դեսպանատան առջեւ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Նշվում է, որ ակցիայի մասնակիցները բողոքել են Իրանի իշխող ռեժիմի կողմից իրանցի ադրբեջանցիների իրավունքների ոտնահարման դեմ։Ակցիայի մասնակիցները վանկարկել են՝ «Ազատություն, արդարություն, ազգային կառավարություն»։ Ոստիկանության աշխատակիցները ակցիայի մասնակիցներին ստիպել են ցրվել։

Լրահոս