«Բարսելոնան» 21 միլիոն եվրո քիչ կստանա, եթե դուրս չգա ՉԼ-ի փլեյ-օֆֆ

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» 21 միլիոն եվրո քիչ կստանա, եթե դուրս չգա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Կատալոնական ակումբի տնօրենների խորհուրդն այս մրցաշրջանի բյուջեում ներառել էր նաեւ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆից սպասվող եկամուտը։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը խմբային փուլի չորրորդ տուրի տնային խաղում 3:3 հաշվով ոչ ոքի է խաղացել Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» հետ, որը հաջորդ տուրում չեխական «Վիկտորիա Պլզենին» հաղթելու դեպքում՝ կապահովի 1/8 եզրափակիչի ուղեգիրը, իսկ «Բարսելոնան» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։ C խմբում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» արդեն նվաճել է փլեյ-օֆֆի ուղեգիր։ Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր, C խումբ «Բարսելոնա» - «Ինտեր»՝ 3:3 (տեսանյութ) Ուսման Դեմբելե, 40, Ռոբերտ Լեւանդովսկի, 82, 90+2 - Նիկոլո Բարելա, 50, Լաուտարո Մարտինես, 63, Ռոբին Գոսենս, 89 «Վիկտորիա Պլզեն» - «Բավարիա»՝ 2:4 Ադամ Վլկանովա, 62, Յան Կլիմենտ, 75 - Սադիո Մանե, 10, Թոմաս Մյուլեր, 14, Լեոն Գորեցկա, 25, 35 Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝ 12 միավոր, «Ինտեր»՝ 7, «Բարսելոնա»՝ 4, «Վիկտորիա Պլզեն»՝ 0։

Լրահոս