«Բարսելոնան» կփորձի գնել «Բավարիայի» խաղացողին

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» հետաքրքրված է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Բենժամեն Պավարի ծառայություններով, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Կատալոնական ակումբը կփորձի տրանսֆերն իրականացնել հաջորդ ամռանը։ Պավարին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ Իտալիայի չեմպիոն «Միլանը» եւ Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը»։ Պավարի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Այս մրցաշրջանում նա գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի հետ մասնակցել 20 հանդիպման, խփել 4 գոլ։

Լրահոս