«Բարսելոնան» Էկտոր Բելիերինի տրանսֆերն առաջարկել է «Ռոմային»
«Բարսելոնան» կփորձի հունվարին վաճառել պաշտպան Էկտոր Բելիերինին։ Կատալոնական ակումբը նրա ծառայություններն առաջարկել է իտալական «Ռոմային», հաղորդում է twitter.com/nicoschira-ն։
Հռոմեական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փոխարինող է փնտրում եզրային պաշտպան Ռիկ Կարսդորպին, որի հետ ունի լարված հարաբերություններ։
Իսպանացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Բելիերինի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։