Բարձրունի բնակավայրում և Արտաշատ համայնքում գործարկվելու են շչակներ
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Բարձրունի բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն։
Գործարկվելու է բնակավայրի շչակը:
Նույն օրը՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքում անցկացվելու է «Օդային տագնապի դեպքում տարհանում և պատսպարում» թեմայով վարժանք:
Գործարկվելու է համայնքում առկա շչակը։