Բանգլադեշի հագուստի մատակարարները դանդաղեցրել են մատակարարումը Արեւմուտքի եւ Ուկրաինայի պատճառով. Financial Times

Հագուստի ամերիկյան եւ եվրոպական որոշ մանրածախ ցանցեր խնդրել են Բանգլադեշի մատակարարներին դադարեցնել արտադրությունը կամ հետաձգել ապրանքի մատակարարումը, ինչի հետեւանքով հագուստը սկսել է կուտակվել երկրի պահեստներում, տեղեկացրել է Financial Times թերթը։ Բանգլադեշի՝ Չինաստանից հետո աշխարհում հագուստի ամենամեծ ներմուծող երկրի արտադրողները եւ կառավարական պաշտոնյաները տեղեկացրել են, որ որոշ բրենդներ դադարեցրել են պատվերները կամ խնդրել հետաձգել մատակարարումները երեք ամսով։ Ճյուղի ներկայացուցիչների խոսքով՝ հագուստի պատվերները եւ արտադրությունը դանդաղել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ մտցնելու եւ ամբողջ աշխարհում գնաճի ու տոկոսադրույքների վրա ՌԴ-ի ու Ուկրաինայի միջեւ հակամարտության ազդեցության հետ կապված, գրել է պարբերականը։ Պատվերների դանդաղումների պատճառով հագուստի համար կտոր գնող ֆաբրիկաները հայտնվել են լուրջ ճգնաժամի մեջ։ Բանգլադեշում շատ հագուստ արտադրողներ տուժում են նաեւ էլեկտրաէներգիայի խափանումներից, որոնք տեղի են ունենում երկրում ներմուծվող գազի գների բարձրացման հետեւանքով, նշվել է հոդվածում։

Լրահոս