Բահչելին շնորհակալություն է հայտնել Թուրքիային օգնած բոլոր երկրներին, այդ թվում Հայաստանին

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության քաղաքական գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին շնորհակալություն է հայտնել Թուրքիային օգնած բոլոր երկրներին։ Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին իր խոսքում նշել է, որ Թուրքիայում երկրաշարժից հետո աշխարհի շատ երկրներ են շտապել օգնության։ «Ճապոնիայից, Իսպանիայից, Ադրբեջանից, Հունաստանից, Սաուդյան Արաբիայից, Իսրայելից, Հայաստանից, Հնդկաստանից մինչեւ եվրոպական երկրները մոտ 70 երկիր շտապեցին օգնել Թուրքիային։ Բոլորին շնորհակալություն եմ հայտնում»,–ասել է Բահչելին։

Լրահոս