Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով

Արցախում ներպետական ավտոճանապարհները հիմնականում երթևեկելի են: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարությունից: Փետրվարի 8-10-ը Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով։ Հանրապետության տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, բարձրադիր գոտիներում կլինեն մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս պահին ձյան թույլ տեղումներ են Ստեփանակերտ քաղաքում, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում, լեռնային տեղանքներում։ Մյուս բոլոր շրջաններում ձնախառն անձրև է։ ՆԳ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։

Լրահոս