Արցախում հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ կլինեն․ Արցախէներգո

Օդային գծերի վրա առկա բեռը թեթևացնելու նպատակով հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում։ Այս մասին հայտնում է Արցախէներգո ՓԲԸ-ն։ «Տեղեկացնում ենք, որ գազամատակարարման բացակայության պատճառով, օդային գծերի վրա առկա բեռը թեթևացնելու նպատակով, փետրվարի 9-ի ժամը 16։00-ից գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում։ Նոր ժամանակացույցով կպահպանվի յուրաքանչյուր բաժանորդի օրական 6 ժամյա անջատումը, սակայն 3 անգամ 2-ական ժամ անջատման փոխարեն այսուհետ խմբերը կանջատվեն օրական 6 անգամ 1-ական ժամով։ Նոր ժամանակացույցը շուտով կհրապարակվի», - ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս