Արցախում կարգելվի ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների կազմակերպումը եւ դրա գովազդը

Նոյեմբերի 22-ին հրավիրվել է Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Արցախի ԱԺ-ից  հայտնում են, որ քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Շահումով խաղերի և խաղատների մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին»  օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Հարկերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Փոփոխությունների բնույթը ներկայացրել է ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը: Փաթեթի ընդունմամբ՝ կարգելվի ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների կազմակերպումը, որը նաև կնվազեցնի սոցիալական առումով հասարակության զգալի մասի խոցելիությունը։ Նախատեսվում է արգելել նաև  ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, տոտալիզատորների, անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը։ Պատգամավորները ընդգծել են փաթեթի շուտափույթ ընդունման կարևորությունը  և առաջարկել են հասարակական մեծ չարիք ներկայացնող երևույթի վտանգը ներկայացնող սոցիալական գովազդներ պատրաստել: Օրինափաթեթը ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի հերթական նիստի քննարկմանը:

Լրահոս