Արցախում դեղամիջոցների գներն անհիմն բարձրացրել են. վարչական վարույթ է հարուցվել «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ի նկատմամբ

Քաղաքացու դիմումի եւ Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացված դիտանցումների, ինչպես նաեւ մի շարք քաղաքացիներից ստացված տեղեկատվությունների հիման վրա Հանձնաժողովը դեղամիջոցների անհիմն բարձր գների կիրառման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցել «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ի նկատմամբ: Սոցցանցերում դիտարկումների եւ Հանձնաժողովին ներկայացրած տեղեկությունների հիման վրա մի շարք ուսումնասիրություններ են իրականացվում դեղերի շրջանառության ոլորտում գործող այլ դեղատներում՝ անբարեխիղճ վարքագծի բացահայտման նպատակով: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արցախի հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից, ստեղծված իրավիճակով պայմանավորված, հանձնաժողովը ներկայումս աշխատում է ուժերի գերլարումով: «Խնդրում եւ հորդորում ենք անբարեխիղճ եւ անամոթ վարքագիծ դրսեւորող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ անմիջապես ահազանգել Հանձնաժողովում գործող թեժ գիծ՝ 047 95 95 55 հեռախոսահամարով: Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել նաեւ օպերատիվ շտաբի թեժ գծին` 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս